Առողջապահություն

Ճիշտ դիմահարդարումը մեծ քթի դեպքում

Դիմահարդարման միջոցով կարելի է թաքցնել դեմքի ցանկացած թերություն: Հայ կանանցից շատերին հուզում է քթի չափը: Այն նույնպես կարելի է փոքրացնել ճիշտ դիմահարդարմամբ: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:
Նման խաբկանք ստեղծելու համար պետք է ձեռքի տակ երեք տոնային կրեմ ունենալ, որոնցից մեկը պետք է գրեթե չտարբերվի մաշկի գույնից: Մյուսը պետք է լինի մեկ տոն բաց, երրորդը`   մեկ տոն մուգ:
 
Մեծ ու երկար քիթը փոքրացնելու հիմնական նրբությունն այն է, որ քթի երկարությամբ պետք է քսել բաց տոնային կրեմը, քթի ծայրին`   մուգը:
 
Դժվարությունն այն է, որ պետք է հնարավորինս հարթ անցում կատարել մի տոնից մյուսը, իսկ փոքրիկ անհարթությունները կարելի է ծածկել դիմափոշիով:
 
Քթի չափը կարելի է զգալիորեն փոխել նաև աչքերի ու շուրթերի հարդարմամբ, օրինակ`   շեշտը դնելով աչքերի մեծության վրա: Այդ դեպքում քիթը միանշանակ ստվերում կմնա:
 
Իսկ սխալ հանված հոնքերի հետևանքով անգամ անթերի քիթը կարող է տգեղ երևալ: Այնպես որ ձգտեք, որպեսզի հոնքերը որքան հնարավոր է բնականին մոտ լինեն:
 
Սկզբնաղբյուր`   ladynews
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: