Առողջապահություն

Կաթն ավելի լավ է հագեցնում ծարավը

Ֆիզկուլտուրայի պարապմունքներից հետո երեխաներին ջրի փոխարեն հարկավոր է կաթ տալ: Այդ կարծիքին են Մակմաստեր համալսարանի գիտնականները: Նրանք պնդում են, որ կաթը ջրից և մնացած ըմպելիքներից ավելի արդյունավետ է ջրազրկումը հաղթահարելու տեսանկյունից:
Կաթը հարուստ է պրոտեինով, կալցիով, ածխաջրերով և էլեկտրոլիտներով: Պարապմունքի ժամանակ երեխաները մեծ քանակությամբ ջուր են կորցնում: Պետք է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի հեղուկով:
 
Մարզումների դադարի ժամանակ կամ ավարտից հետո մարմին ներթափանցած պրոտեինն օգնում է մկանների զարգացմանն ու աճին: Այս տեսանկյունից այլ ըմպելիքներ կաթի հետ մրցակցել չեն կարող: 8-10 տարեկան երեխաների օրգանիզմում ջրի բավարար մակարդակը պահպանելու համար լավագույն միջոցը կաթն է: 
 
Ոչ երեխաները, ոչ էլ մեծահասակները պարապմունքների ժամանակ անհրաժեշտ քանակությամբ հեղուկ չեն օգտագործում, այնինչ 1% ջրազրկումը կարող է 15%-ով նվազեցնել պարապմունքի արդյունավետությունը, սրտխփոցի հաճախականությունը, մարմնի ներքին ջերմաստիճանը և իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը:
 
Աղբյուրը`   «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: