Հանրագիտարան

Լեդի Դիանան ամուսնացավ

Դիանան`   Ուելսի արքայադուստրը, ծնվել է 1961թ.-ի հուլիսի 1-ին Սանդրինգեմում։ 100 ամենահայտնի բրիտանացիների մեջ նա զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը։ Նրան փաղաքշորեն անվանում էին Լեդի Դիանա կամ Լեդի Դի։
1981թ.-ի հուլիսի 29-ին նա ամուսնացավ Չարլզի հետ և դարձավ անգլիական թագավորական ընտանիքի անդամը: Հարսանիքի օրը լեդի Դիանան նման էր հեքիաթի հերոսուհու: 1982 և 1984թթ.-ին ծնվեցին նրա որդիները`   Ուիլյամը և Հարրին։
 
1997թ.-ի օգոստոսի 31-ին Փարիզում տեղի ունեցավ չարաբաստիկ ավտովթարը: Արքայադուստր Դիանան մահացավ Սալպետրիեր հիվանդանոցում, իսկ վարորդը դեպքի վայրում: Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը`   առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում:
 
Ամուսնական կյանքի սկզբնական շրջանում 19-ամյա Դիանայի զգեստապահարանը բավականին հասարակ էր, սակայն, անկախ դրանից՝ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող կանայք սկսեցին ընդօրինակել նրան, իսկ ամսագրերը մեղադրել Դիանային պահպանողականության մեջ:
 
Այդ ժամանակ նա օգնության կանչեց անգլիացի հայտնի դիզայներներ Բրյուս Օֆլիլդին և Քեթրին Ուոլքերին: Դիանան վերածվեց նորաձև գերաստղի: 1997թ. Ուոլքերի գրասենյակում հեռախոսազանգ հնչեց: Փոլ Բարրելը, որն արքայադստեր սեղանապետն էր, խնդրեց նրան կարել Դիանայի վերջին հագուստը, որով էլ նրան հուղարկավորեցին: Հետագայում Քեթրինն ասաց. «Դա իմ կյանքի ամենատխուր պահն էր»:
 
Իր մահվանից մի քանի ամիս առաջ լեդի Դիանան, կարծես զգալով մոտալուտ մահը, վաճառել է իր զգեստապահարանը և ստացված 3.000.000 դոլարն ամբողջովին նվիրաբերել բարեգործության`   նախապես նշելով`   «Հագուստն իմ աշխատանքի համար այնքան էլ կարևոր չէ, որքան նախկինում»:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: