Հանրագիտարան

Ջեքսոն 5-ը պայմանագիր է ստորագրում "Motown Records" ընկերության հետ

1968 թվականի հուլիսի 26-ին «Ջեքսոն 5»-ը պայմանագիր ստորագրեց "Motown Records" ընկերության հետ: Այդ ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ խմբի փոքրիկներից մեկն ապագա «փոփի արքան» է:
Պայմանագրից հետո Ջեքսոնները ճանաչում ձեռք բերեցին, և 1970 թվականին նրանց առաջին չորս սինգլները հայտնվեցին Բիլբորդի առաջին հորիզոնականներում:
 
Աստիճանաբար Մայքլն սկսեց առանձնանալ որպես մեներգիչ: Նրան նկատում էին իր անմոռանալի պարի շնորհիվ. այդ ժամանակ նա կրկնօրինակում էր Ջեյմս Բրաունին և Ջեքի Ուիլսոնին:
 
1973 թվականին խմբի հաջողությունն աստիճանաբար անկում ապրեց, նրանք ստիպված եղան պայմանագիր ստորագրել այլ ընկերության հետ ու փոխել խմբի անվանումը, քանի որ «Ջեքսոն 5»-ը պատկանում էր "Motown Records"-ին:
 
1976-1984 թվականների ընթացքում նրանք ևս 6 ալբոմ ձայնագրեցին, եղան տարբեր երկրներում: 1978 թվականին Մայքլը Դայանա Ռոզի հետ միասին նկարահանվեց "The Wiz" մյուզիքլում:
 
Նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ ռեժիսոր Կունսի Ջոնսի հետ, որն էլ դարձավ երգչի ամենահայտնի ալբոմների պրոդյուսերը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: