Առողջապահություն

Գիտնականների մոտ կասկածներ են առաջացել յուղոտ ձկան օգտակարության վերաբերյալ

Նախկինում սրտային հիվանդություններ ունեցողներին սովորաբար խորհուրդ էր տրվում շաբաթական 2-3 բաժին ձուկ ուտել: Հնարավոր է, որ այժմ բժիշկները կբացառեն այդ խորհուրդները:
Նոր հետազոտությունները հաստատել են, որ յուղոտ ձուկը գրեթե չի փրկում սրտային նոպայից և կաթվածից: 
 
Չնայած այս եզրակացություններին՝ ձուկն օգտակար է, և մարդիկ պետք է պահեն Միջերկրածովյան դիետա: 
 
Փորձագետները նշում են, որ երկրորդ ինֆարկտի վտանգը բարձր է, եթե այն մեկ անգամ արդեն եղել է: 
 
Սրտի կաթվածի հետևանքով մահացության դեպքերի կրճատումը հաշվի առնելով`   անհրաժեշտ է հետագայում կենտրոնանալ ռիսկի նվազեցման միջոցառումների և կյանքի որակի բարելավման վրա:
 
Աղբյուրը`   Mediainform.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: