Առողջապահություն

Խորհուրդ չի տրվում մինչև 3 տարեկան երեխաներին ծով տանել

Ծնողները նախընտրում են ամռան հանգիստն անցկացնել երեխաների հետ: Մանկաբույժները խորհուրդ չեն տալիս երեխաներին ծով տանել`   օդափոխության, ջրի ու սննդի փոփոխության վատ հետևանքներից խուսափելու համար:
Մինչև 1 տարեկան երեխաներին երկրից դուրս տանել ընդհանրապես չի կարելի: Ավելի բարձր տարիքի երեխաներին ծով տանելու դեպքում հարկավոր է երեխաներին կարճ ժամանակով դրսում թողնել:
 
Ցանկալի է երեխային զբոսանքի տանել առավոտյան ժամը 7-11-ը, իսկ երեկոյան`   18-ից հետո, որպեսզի երեխան չհայտնվի արևի ուղիղ ճառագայթների տակ: 
 
Արևահարությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի մարմնի բաց մասերին պաշտպանիչ մանկական կրեմներ քսել: 
 
Երեխաների հետ ծովափ գնացած ծնողներից շատերը դժգոհում են, որ երեխաները հրաժարվել են ուտելիքից, աղիների հետ կապված խնդիրներ են առաջացել:
 
Նման իրավիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ծնողներին տարաներով իրենց հետ տանել այն ջրից, որը միշտ երեխան խմել է: Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա նախընտրելի է երեխայի համար սնունդ պատրաստել տնային պայմաններում:
 
Խորհուրդ չի տրվում երեխային տալ էկզոտիկ մրգեր, ձկնատեսակներ և այլ ծովամթերք:
 
Աղբյուրը`   Panorama.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: