Առողջապահություն

Ականջակալների հասցրած վնասները

Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը, 10-15 դեցիբելն է: Սովարական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը`   20: Բղավոցները (60 դեցիբել) կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնը վտանգավոր է:
90 դեցիբել է մետրոյի գնացքի ձայնի բարձրությունը: Իսկ ժամանակակից նվագարկիչի ձայնի բարձրությունը 105 դեցիբել է: Հարկ է նշել, որ մետրոյի գնացքի ձայնը մենք լսում ենք օրական ընդամենը մի քանի րոպե, իսկ դեռահասը երաժշտություն է լսում գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը, այն էլ առավելագույն բարձրությամբ: 
 
80 դեցիբել ուժգնության ձայնի կարճատև ազդեցությունից հետո ներքին ականջի բջիջներն արագորեն վերականգնվում են, իսկ աղմուկի բազմակի ազդեցության դեպքում բջիջներն սկսում են ուժեղ վնասվել: Մշտական ազդեցության դեպքում դրանք դադարում են վերականգնվել: 
 
Որպես հետևանք՝ "MP3" նվագարկիչով յուրաքանչյուր տասներորդ երաժշտություն լսողը, անկախ տարքից, լսողության խանգարում ունի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: