Առողջապահություն

Ամեն կիրակի Ձեզ 15 հարց տվեք

Ձեր առօրյան ավելի ճիշտ կազմակերպելու և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ամեն կիրակի ինքներդ Ձեզ 15 հարց տալ:
1. Ո՞րն է այս շաբաթվա գլխավոր նպատակը: 
2. Անցած շաբաթվա ո՞ր պահն է ամենաանմոռանալին:
3. Ի՞նչ եք սովորել անցած շաբաթվա ընթացքում:
4. Ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումն անցած շաբաթվա ընթացքում:
5. Ի՞նչ կարող եք անել այս պահին, որ այս շաբաթը լարված չլինի:
6. Ինչի՞ վրա եք անտեղի ժամանակ վատնել անցած շաբաթվա ընթացքում:
7. Խնդիրներից որո՞նք ավելի արագ լուծման կարիք ունեն:
8. Կա՞ որևէ մեկը, ում հետ կցանկանայիք զրուցել:
9. Կա՞ արդյոք որևէ մեկը, ում պիտի շնորհակալություն ասեք:
10. Կա՞ արդյոք որևէ մեկը, ում պետք է օգնեք:
11. Որո՞նք են Ձեր գլխավոր 3 նպատակներն առաջիկա 3 տարիների համար:
12. Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը նպատակին հասնելու համար:
13. Ինչի՞ց եք վախենում: Գիտակցաբար անդրադարձեք Ձեր վախերին:
14. Ինչի՞ համար եք շնորհակալ:
15. Եթե հաջորդ շաբաթը վերջինը լիներ, այն ինչպե՞ս կանցկացնեիք:
 
Աղբյուրը`     Armenianportal.com
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: