Առողջապահություն

Ինչպես դաստիարակել երեխային

Երեխայի դաստիարակությունը դժվար ու պատասխանատու գործընթաց է: Յուրաքանչյուրը յուրովի է դաստիարակում իր երեխային: Ստորև ներկայացված խորհուրդները կարող են օգտակար լինել երեխայի դաստիարակության գործում:

Մի´ ակնկալեք, որ Ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպիսին Դուք եք կամ ինչպես Դուք եք ցանկանում: Դաստիարակությունը երեխային պետք է օգնի գտնել իրեն, ոչ թե կրկնօրինակել Ձեզ: Մի´ պահանջեք կամ ակնկալեք, որ երեխան գնահատի և վարձահատույց լինի այն ամենի համար, ինչ արել եք: Դուք նրան կյանք եք տվել, նա էլ մեկ ուրիշին կյանք կտա և այդպես շարունակ. սա գոհաբանության անշրջելի ընթացք է:

 

Դաստիարակության ընթացքում Ձեր վիրավորանքների համար «վրեժի առարկա» մի´ դարձրեք երեխային: Հիշեք ժողովրդական խոսքը`   «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես»: Երեխայի խնդիրներին վերևից մի´ նայեք, ամեն ոք էլ կյանքում դժվարություններ է ունենում, գուցե երեխաներն ավելի շատ, քանի որ նրանք դեռ հաղթահարելու փորձ չունեն:
 
Մի´ նվաստացրեք երեխային դաստիարակության ընթացքում, հիշե´ք, որ երեխաներն էլ արժանապատվություն ունեն: Մի´ տանջվեք այն մտքից, որ ինչ-որ բան չեք կարողանում անել Ձեր երեխայի համար, այլ տանջվեք այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող եք անել, բայց չեք անում:
 
Հիշե´ք, եթե երեխայի համար Ձեր արածը մինչև վերջ չեք հասցրել, դա նույնն է, թե ոչինչ չեք արել: Սովորե´ք սիրել նաև ուրիշի երեխաներին: Երբեք ուրիշին մի´ արեք այն, ինչ չէիք ցանկանա, որ Ձեր երեխային անեին: Սիրեք Ձեր երեխային այնպիսին, ինչպիսին որ նա կա: Ուրախացե´ք երեխայի հետ շփումով, քանի որ երեխան տոն է:
 
Այս խորհուրդներից կարելի է եզրակացնել, որ երեխաները ծնվում են, որպեսզի ոչ միայն ծնողները նրանց դաստիարակեն, այլև մի քիչ էլ իրենք դաստիարակեն ծնողներին: Լավ ծնողը ստիպված է կատարելագործվել, ավելի լավը դառնալ իր երեխայի համար:
 
Աղբյուրը`   Impoqrik.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: