Հանրագիտարան

Մարիամ Մագդաղենացու օր

Մարիամ Մագդաղենացին քրիստոնեության մեջ հայտնի կերպար է: Նոր Կտակարանում սուրբ Մարիամ Աստվածածնից հետո նա համարվում է երկրորդ ամենակարևոր կինը:
Նա ուղեկցել է Հիսուսին իր ճանապարհորդություններում: Ներկա է եղել Հիսուս Քրիոստոսի կյանքի երկու ամենակարևոր իրադարձություններին՝ խաչմանն ու հարությանը:
 
Չորս ավետարաններում առկա ամենահին պատմական արձանագրություններում նա  հիշատակվում է առնվազն 12 անգամ:
 
Ավետարանը նրան ներկայացնում է որպես բավականին խիզախ և քաջ կին, որն ի վիճակի եղավ կանգնելու Հիսուսի կողքին այդ տառապանքների ժամանակ: 
 
Ամեն տարի՝ հուլիսի 22-ին, կաթոլիկ, ուղղափառ, անգլիական և լյութերական եկեղեցիները նշում են Սուրբ Մարիամ Մագդաղենացու օրը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: