Առողջապահություն

Վառ գույները՝ ամառային սթրեսից խուսափելու միջոց

Մոսկվայի Սերբսկու անվան ազգային գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները եկել են այն եզրակացության, որ ամառային շոգին հարմարվել կօգնեն վառ գույները:
Տրամադրության անկման և ճնշվածության զգացողությունից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս կրել վառ գույնի հագուստ և օգտագործել գույների թերապիան: Ապացուցված է, որ վառ գույնի հագուստ նախընտրող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում դեպրեսիաների: 
 
ԳՀԻ դատական բժշկության ղեկավար Կլիմենկոն նշում է, որ շոգ եղանակին ուժգնանում է ասթենիայի հավանականությունը, որը սպառնում է թուլություն, ֆիզիկական և հոգեկան հոգնածություն, էներգետիկ ակտիվության փոքրացում:
 
Սկզբաղբյուրը՝ Doctor-prof.ru
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: