Հանրագիտարան

Բացվել է Պանամայի ջրանցքը

1920թ.-ի հուլիսի 12-ին`   30 տարվա շինարարությունից հետո, բացվել է Պանամայի ջրանցքը, որի արժողությունը կազմել է 347 միլիոն դոլար:
Նկատի ունենալով Պանամայի կարևոր նշանակությունը՝ երկար ժամանակ մշակվում էին տարբեր նախագծեր Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու համար: 
 
1879թ. ֆրանսիական մի ընկերություն սկսեց ջրանցքի կառուցումը: Հետագայում այդ ընկերությունը սնանկացավ, իսկ կառուցման իրավունքն անցավ ԱՄՆ-ին:
 
Պանամայի անկախացումից հետո ԱՄՆ-ն այդ երկրի հետ կնքեց պայմանագիր ջրանցքն անժամկետ օգտագործելու նպատակով: 
 
81,6կմ երկարությամբ, 150-305մ լայնությամբ և 12,5մ խորությամբ այս ջրանցքով առաջին նավն անցել է 1914թ.: Միջինում 8-ժամյա նավարկությամբ այս ջրանցքով տարեկան անցնում է 17 հազարից ավելի նավ:
 
Աղբյուրը`   Armedia.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: