Հանրագիտարան

Հիմնադրվել է Փարիզը

Մ.թ.ա. 52թ. հուլիսի 8-ին հիմնադրվել է Փարիզը, որը հետո պիտի դառնար Ֆրանսիայի ամենակարևոր տնտեսական ու մշակութային կենտրոնը, աշխարհի խոշորագույն ու ամենագեղեցիկ քաղաքներից մեկն ու Ֆրանսիայի մայրաքաղաքը:
Փարիզը հիմնվել է գալլական պարիզիներ ցեղի բնակավայրում՝ Լյուտեսիում, կոչվել է Պարիզիի: 497թ.-ից Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր գտնվում: Եղել է ֆրանկների Խլոդվիգ I թագավորի նստավայրը:
 
X դարի վերջից դարձել է ֆրանսիական թագավորության մայրաքաղաքը: 1682թ. թագավորական նստավայրը տեղափոխվել է Վերսալ, սակայն Փարիզը մնացել է Ֆրանսիայի մայրաքաղաքը:
 
1850-ական թվականներին կատարվել են Փարիզի վերահատակագծման և վերակառուցման աշխատանքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940 թ.-ի հունիսի 14-ից մինչև 1944 թ.-ի օգոստոսի վերջը, Փարիզը զավթել են գերմանաֆաշիստական զորքերը:
 
1968թ.-ի մայիսին Փարիզում սկսված ուսանողական զանգվածային ցույցերը հանգեցրել են ոչ միայն կառավարության հրաժարականին, այլև Ֆրանսիայի պահպանողական հասարակության արմատական փոփոխություններին:
 
Փարիզը միջազգային նորաձևության «օրենսդիրն» է: Այստեղ է թողարկվում երկրում արտադրվող հագուստի ավելի քան 30 %-ը: Համաշխարհային համբավ ունի Փարիզի արդուզարդերի, ոսկերչական իրերի և հուշանվերների արտադրությունը: 
 
Արդյունաբերական և արտադրական ձեռնարկությունների մեծ մասը տեղաբաշխված է քաղաքի արևմտյան ու հյուսիսային արվարձաններում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: