Հանրագիտարան

Հաստատվեց ԱՄՆ դոլարը

1785թ.-ի հուլիսի 6-ին հաստատվել է ԱՄՆ դոլարը: Իրացման հենց սկզբից այն դարձել է միջազգային գործարքներում ամենաշատ գործածվող տարադրամը:
Բազմաթիվ երկրների դրամներ դոլար են կոչվում, սակայն ԱՄՆ դոլարն ամենահայտնին ու տարածվածն է: Այլ երկրների դոլարներից տարբերվելու համար ԱՄՆ դոլարը (USD) նշելիս սովորաբար օգտագործվում է դոլարի նշանը`  $: 
 
Ազատ շրջանառության մեջ են գտնվում հետևյալ անվանական գնով թղթադրամները`  1 դոլար, 2 դոլար, 5 դոլար, 10 դոլար, 20 դոլար, 50 դոլար, 100 դոլար: Մետաղադրամները հետևյալներն են`   1 ցենտ, 5 ցենտ, 10 ցենտ, 25 ցենտ, 50 ցենտ: Ամերիկյան մեկ դոլարը հավասար է հարյուր ցենտի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: