Հանրագիտարան

Բացվեց Ջոն Լենոնի հեղինակած նկարների առաջին ցուցահանդեսը

1968 թվականի հուլիսի մեկին կայացավ լեգենդար «Բիթլզ» խմբի առաջնորդի`   Ջոն Լենոնի հեղինակած նկարների ցուցահանդեսը: Ջոնը հայտնի է հանրությանը որպես քսաներորդ դարի ամենահանճարեղ երաժիշտներից մեկը, սակայն այն, որ նա ոչ միայն երաժիշտ էր, այլև նկարիչ, հայտնի է ոչ բոլորին:
Լենոնը պրոֆեսիոնալ նկարիչ չէր, բայց ծանոթ էր նկարչության որոշ գաղտնիքների: 1957-1960 թվականներին Լիվերպուլում նա հաճախել է նկարչական դպրոց: Այդ ժամանակ էլ նա սկսել է նկարել:
 
Նա նկարում էր պարզ և արագ: Հաճախ նրա հերոսները պատկերված էին պարզապես մատիտով: Մինչև մահվան վերջին օրը Ջոնը երազում էր սիրվել ոչ միայն որպես երաժիշտ, այլև որպես նկարիչ:
 
Ճապոնիա այցելելուց հետո Լենոնն սկսեց ստորագրել իր նկարների վրա: Այն, ինչ նա գրում էր, ճապոներենից թարգմանաբար նշանակում է «Հիանալի, ինչպես ամպը, երաժշտություն»:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: