Հանրագիտարան

Մայքլ Ջեքսոնի հիշատակի օր

2009 թվականի հունիսի 25-ին ամբողջ աշխարհը մի վայրկյանով քարացավ: Լրատվամիջոցներում հայտնվեցին այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են`   «Մայքլ Ջեքսոնը մահացած է», «Մահացել է փոփ-երաժշտության արքան», «Ջեքսոնին մահացած են գտել», «Աշխարհը կորցրեց մեծ երաժշտին», «Չեմ ցանկանում հավատալ, որ Ջեքսոնը չկա» և այլն:

Ամենքն ունեն իրենց պատմությունը`   կապված Մայքլի հետ: Նրա երաժշտությունն ամենքի համար հույս վերագտնելու մի հնարավորություն էր: Նրա «Remember the time», «Billy Jean», «Black or White», «We are the world», «The Earth song», «Thriller», «Bad», «Dirty Diana», «Beat it», «Smooth Criminal» երգերը հավերժ կհնչեն միլիոնավոր մարդկանց սրտերում:

 

Նրա պարը կրկնօրինակում են երիտասարդ աստղերը, նրա «Լուսնային քայլը» դեռ ոչ ոք չի կրկնել: Մայքլը դեռ իր կենդանության օրոք լեգենդ էր ու իր երաժշտությամբ փրկում էր շատերին: Նրա անձի մեծությունը դժվար է գնահատել, քանի որ կասկածից վեր է, որ նա փոխել է այս աշխարհը: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: