Հանրագիտարան

Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը

1935թ. հունիսի 24-ին բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը, իսկ 1938թ. այն կոչվել է Հովհաննես Թումանյանի անունով:

Թատրոնի առաջին ներկայացումը եղել է Սամուիլ Մարշակի «Չարաճճի Պետիկը»:

Այնուհետև բեմադրվել են նաև Հովհաննես Թումանյանի «Չախ-չախ թագավորը», «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը», Անտոն Չեխովի «Կաշտանկան», Գրիմ եղբայրների «Ակամա երաժիշտները», Հանս Քրիստիան Անդերսենի «Ոսկուց և մարգարտից թանկը», Աղասի Այվազյանի «Դիպլիպիտոն», Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» և այլ գործեր:

1975թ. թատրոնում բացվել է Տիկնիկների թանգարանը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: