Հանրագիտարան

1846թ. արտոնագրվել է սաքսոֆոնը

1841թ. Ադոլֆ Սաքսն արույրից պատրաստում է նոր գործիք, որն ուներ հնչերանգի լայն դիապազոն և նման էր ծխամորճի: Նոր գործիքը Սաքսը կոչում է սաքսոֆոն (Սաքսի հայտնաբերած ձայն): 1846թ.-ի հունիսի 23-ին գործիքն արտոնագրվում է:
1842թ. Սաքսը Փարիզում բացում է փողային գործիքների ֆաբրիկա, որտեղ վարպետն զբաղվում է բաս-կլառնետի ձայնի կատարելագործմամբ, ստեղծում սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ:
 
1857թ. Ադոլֆ Սաքսը Փարիզի կոնսերվատորիայում բացում է սաքսոֆոնի դասարան:
 
Սակայն գտնվում են մարդիկ, ովքեր ակտիվ պայքար են սկսում Սաքսի դեմ: Տարիների ինտրիգը և դատական քաշքշուկները սնանկացնում են ֆիրման՝ քայքայելով տաղանդավոր վարպետի առողջությունը:
 
Աղբյուրը`   Mediainform.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: