Հանրագիտարան

Փոլ Մաքքարթնի

Անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող Փոլ Մաքքարթնին ծնվել է 1942թ.-ի հունիսի 18-ին: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել որպես The Beatles խմբի հիմնադիրներից մեկը։

Երաժշտության հանդեպ սերը Մաքքարթնիին անցել է հորից՝ Ջեյմս Մաքքարթնիից, որը 1920-ական թվականներին իր իսկ Jim Mac’s Jazz Band նվագախմբում դաշնամուր էր նվագում: Փոլը, իր հայրն ու կրտսեր եղբայր Մայքլը տանը հաճախ նվագում էին տարբեր երաժշտական գործիքներ: Հենց հայրն էլ նվիրել է Փոլին առաջին կիթառը, որի վրա առաջին անգամ նվագել է I Lost My Little Girl երգը:

 

Փոլ Մաքքարթնիի և Ջոն Լենոնի վաղ ընկերության շնորհիվ հետագայում ստեղծվեց The Beatles աշխարհահռչակ խումբը, որի առաջին համերգը տեղի ունեցավ 1961թ.-ի մարտի 21-ին Լիվերպուլում՝ The Cayern ակումբում: Արդեն 1963թ.-ի փետրվարի 11-ին լույս տեսավ խմբի առաջին Please Please Me ալբոմը:

 

Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան`   շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 մլն վաճառված սինգլներով: Նրա և Լեննոնի Yesterday-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը: Մաքքարթնին եղել է նաև Wings խմբի ղեկավարը։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: