Հանրագիտարան

Տեղի ունեցան Ռուսաստանի առաջին նախագահական ընտրությունները

1991թ.-ի հունիսի 12-ին Ռուսաստանում տեղի ունեցան առաջին համազգային նախագահական ընտրությունները: Ընտրություներին մասնակցեց 79 498 240 մարդ: Թեկնածուները 6-ն էին ՝ Բորիս Ելցին, Վադիմ Բակատին, Վլադիմիր Ժիրինովսկի, Ալբերտ Մակաշով, Նիկոլայ Ռիժկով, Ամանգելդի Տուլեև:

Ընտրողների մեծամասնությունը քվեարկեց Բորիս Ելցինի օգտին: Հենց նա էլ դարձավ Ռուսաստանի առաջին նախագահը: Ընտրվելուց հետո Ելցինի նպատակը դարձավ Ռուսաստանի՝ ԽՍՀՄ-ից անկախանալը: 

 

1991թ.-ի դեկտեմբերին Բորիս Ելցինն Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկի և Բելառուսի պառլամենտի գլխավոր Ստանիսլավ Շուշկևիչի հետ սկսեց բանակցություններ վարել Անկախ պետությունների համագործակցություն հիմնելու վերաբերյալ:

 

Դեկտեմբերի 8-ին ստորագրվեց Բելովեժյան համաձայնագիրը, որի հիման վրա էլ ստեղծվեց ԱՊՀ-ն: Վերջինին շուտով միացան մի շարք նախկին սովետական հանրապետություններ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: