Հանրագիտարան

Էկրան բարձրացավ «Յուրայան դարաշրջանի պարկ» ֆիլմը

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նկարահանած գիտաֆանտաստիկ «Յուրայան դարաշրջանի պարկ» ֆիլմը համաշխարհային էկրաններ բարձրացավ 1993թ.-ի հունիսի 11-ին: Ֆիլմը նկարահանվել է Մայքլ Քրայթոնի նույնանուն վեպի հիման վրա:
Ֆիլմի սյուժեն հորինված Մառախուղի կղզու մասին է, որտեղ գիտնականներն ստեղծել են զվարճանքների այգի`   կլոնավորված դինոզավրերով:
 
Այգու աշխատակիցներից մեկի պատճառով դինոզավրերն ազատության մեջ են հայտնվում: Այգու աշխատակիցներն ու այցելուները փորձում են փրկվել անխուսափելի վախճանից:
 
«Յուրայան դարաշրջանի պարկ» ֆիլմը մի շարք դրական գնահատակններ է ստացել կինոքննադատների կողմից:
 
Համաշխարհային վարձույթից ֆիլմն ստացել է 914 միլիոն դոլար գումար և դարձել այդ ժամանակվա ամենահաջողված ֆիլմը:
 
Այն 11-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային վարձույթում ամենաշատ գումար վաստակած ֆիլմերի շարքում: Հետագայում նկարահանվեցին նաև ֆիլմի մյուս մասերը: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: