Հանրագիտարան

Հիմնվեց «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան

1936թ.-ի հունիսի 10-ին Մոսկվայում հիմնվեց ԽՍՀՄ-ում ամենախոշոր անիմացիոն կինոստուդիան`   «Սոյուզմուլտֆիլմ»-ը: Առաջին մուլտֆիլմը, որն ստեղծվեց կինոստուդիայում, «Աֆրիկայում շոգ է» սև ու սպիտակ ֆիլմն էր:

Մեկ տարի անց ստեղծվեցին նաև գունավոր մուլտֆիլմներ: 1947թ. թողարկվեց առաջին երկարամետրաժ մուլտֆիլմը`   «Конек-Горбунок»-ը:

 

1960-70-ական թվականներին թողարկվեցին հանրահայտ սերիալ-մուլտֆիլմները`   «Մաուգլի», «Փոքրիկն ու Կարլսոնը», «Ումկա», «Դե, սպասի´ր», «Բրեմենյան երաժիշտները», «Վիննի Թուխը», «Կոկորդիլոս Գենան» և այլն: 1980-ական թվականների կեսերից «Սոյուզմուլտֆիլմ»-ի արտադրանքը կտրուկ պակասեց:

 

1989թ.-ի դեկտեմբերին ստուդիան վերափոխվեց վարձակալվող կազմակերպության, իսկ ավելի ուշ դրա բազայի վրա ստեղծվեց բաց բաժնետիրական ընկերություն «Սոյուզմուլտֆիլմ»-ը: 1999թ.-ի հունիսին ՌԴ կառավարության որոշմամբ ստուդիան վերականգնեց իր սկզբնական կարգավիճակը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: