Հանրագիտարան

Դանիել Գաբրիել Ֆարենհայտ

Գերմանացի ֆիզիկոս Դանիել Ֆարենհայտը հայտնի ջերմաստիճանային ցուցնակներից մեկի՝ Ֆարենհայտի ցուցնակի հեղինակն է: Ծնվել է 1686թ.-ի մայիսի 24-ին Ժդանսկում: 1717թ.-ից ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ:
Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային սանդղակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասի՝ Ֆարենհայտի աստիճանների (օF), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32օF, ջրի եռման կետին՝ 212օF արժեքները:
 
Այս ջերմաստիճանային ցուցանակը կիրառվում է հիմնականում անգլիախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջում է 0C-ին: Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից: 
 
1709թ. նա պատրաստել է սպիրտային, 1714թ.-ին՝ սնդիկային ջերմաչափ: Ըստ Ֆարենհայտի ցուցանակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը  97,88 F է (36,6օC): Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց առնչվում են հետևյալ կերպ՝
                                                                   
                                             TօC=5/9(TօF-32):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: