Հանրագիտարան

ԽՍՀՄ-ում մահապատիժ սահմանվեց երկրից փախչողների համար

1935թ.-ի հունիսի 9-ին ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք, որը մահապատիժ սահմանեց բոլոր այն ԽՍՀՄ քաղաքացիների համար, որոնք անօրինական կերպով կհատեին ԽՍՀՄ սահմանը: Ընդ որում՝ փախչողների հարազատներն էլ կհայտարարվեին հանցագործներ:

Պատժի ամենադաժան ձևն ընդունվեց հիմնականում ապահովագրման համար, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը վախենում էր բնակչության զանգվածային արտահոսքից այն դեպքում, եթե երկրում սով սկսվի:

 

Պետք է նշել, որ բնակչության զանգվածային  փախուստի հավանականությունը ԽՍՀՄ-ից այդ ժամանակ շատ փոքր էր: Սովի տարիներին մարդիկ ավելի շատ փորձում էին տեղափոխվել ոչ թե արտասահման, այլ ԽՍՀՄ մեծ քաղաքներ ու այն մարզեր, որոնք հարուստ էին հացահատիկով:

 

Իհարկե, դա էլ ոչ միշտ էր ստացվում: Բայց և այնպես, իշխանությունները փորձում էին այդ օրենքի միջոցով վերջնականապես առանձնանալ արևմուտքից: Իոսիֆ Ստալինի մահվանից հետո սահմանի անօրինական խախտման համար մահապատիժը վերացվեց՝ չնայած դրա համար կարող էին ազատազրկել:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: