Հանրագիտարան

Ստեղծվեցին «Հերոսուհի մայր», «Մայրական փառք» և «Մայրության շքանշան» կոչումները

1944թ.-ի հունիսի 8-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց ստեղծելու «Հերոսուհի մայր» առաջին աստիճանի, «Մայրական փառք» երկրորդ աստիճանի և «Մայրության շքանշան» երրորդ աստիճանի կոչումները:

«Հերոսուհի մայր» կոչմանն արժանանում էին այն կանայք, որոնք ծնել և դաստիարակել էին 10-ից ոչ պակաս երեխա (ընդ որում՝ փոքր երեխայի տարիքը պետք է լիներ 1 տարեկանից բարձր, իսկ մյուս 9-ը պետք է ողջ լինեին):

 

«Մայրական փառք» կոչմանն արժանանում էին կանայք, որոնք ունեին 9-7 երեխա, իսկ «Մայրության շքանշան» ստանում էին 6 կամ 5 երեխա ունեցող կանայք:

 

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջին հրամանն ստորագրվեց 1944թ.-ի դեկտեմբերի 6-ին: Առաջին աստիճանի կոչում ստացավ 21 կին, երկրորդ աստիճանի կոչում`   26 կին, երրորդ աստիճանի կոչում՝ 27 կին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: