Հանրագիտարան

Սեղծվեցին առաջին էլեկտրական արդուկները

19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում ի հայտ եկան արդուկներ, որոնք աշխատում էին գազով կամ հեղուկ վառելիքով: Դրանք հրդեհավտանգ էին և անհարմար օգտագործման համար:

Առաջին էլեկտրական արդուկներն ունեին առավելություններ՝ համեմատած իրենց նախորդների հետ: Դրանց մեջ տաքացման հիմնական տարրը համարվում էր էլեկտրական աղեղը, որը գտնվում էր ածխածնային էլեկտրոդների միջև, որոնց միջով էլ հոսանք էր անցնում:

 

Չնայած նորարարությանը՝ այս արդուկները բարդ և վտանգավոր էին օգտագործման համար: Առաջին էլեկտրական արդուկների մեջ չկար այնպիսի սարք, որը կկարգավորեր ջերմաստիճանը, և հաճախ արդուկները չափից շատ էին տաքանում ու այրում հագուստը:

 

1920թ. հայտնագործվեցին առաջին ջերմակայուն արդուկները: Կախված կտորի տեսակից (բուրդ, մետաքս)՝ արդուկին կարելի էր տալ համապատասխան ջերմաստիճան: Ժամանակակից արդուկներն ունեն գոլորշու կարգավորման, ինքնամաքրման և այլ անհրաժեշտ գործառույթներ: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: