Հանրագիտարան

Եգիպտոսի և Իսրայելի միջև սկսվեց վեցօրյա պատերազմ

1967թ.-ի հունիսի 5-ին հրեական ավիացիան կայծակնային հարվածով ռմբակոծեց և վերացրեց եգիպտական ՌՕՈւ-ը՝ ստեղծելով օդային լիակատար գերիշխանություն: Իսրայելը զինված հարձակում գործեց Եգիպտոսի, Հորդանանի և Սիրիայի վրա:

Այսպիսով հրեական բանակն ամբողջովին գրավեց Սինայական թերակղզին, Եգիպտոսի մոտ գտնվող Գազայի շրջանը, Հորդանան գետի արևմտյան ափը և Երուսաղեմի արևելյան հատվածը:

 

Դրանով Իսրայելը մեծացրեց իր տարածքը 4 անգամ և չէր պատրաստվում լքել արաբական պետություններից գրաված հողերը: 350 հազար արաբ ստիպված էր լքել հայրենիքը:

 

1967թ.-ի նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կայացրեց «Մերձարևելյան քաղաքական հակամարտության կարգավորման և գրաված տարածքներից իսրայելական ուժերը դուրս բերելու մասին» որոշում: Իսրայելի կառավարությունը, սակայն, անտեսեց այդ որոշումը:

 

Միայն 1970թ.-ի օգոստոսի 7-ին Եգիպտոսի և Իսայելի միջև ստորագրված հաշտության պայմանագրի շնորհիվ Սուեզի ջրանցքի մոտ բախումը կանխվեց:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: