Հանրագիտարան

Տիեզերքում հայտնվեց առաջին ամերիկացին

1965թ.-ի հունիսի 3-ին Էդուարդ Ուայթը՝ Gemini-4 տիեզերանավի օդաչուն, առաջին անգամ ուղևորվեց տիեզերք: Այդ ժամանակ Ուայթն առաջին ամերիկացի տիեզերագնացն էր, որը տեսավ տիեզերքը և 36 րոպե աշխատեց այնտեղ:

Տիեզերքում տեղաշարժվելու համար նա օգտագործում էր մեխանիկական ռեակտիվ սարքավորում: Թռիչքը տևեց 4 օր: Ուայթը 1966թ.-ի մարտի 21-ին նշանակվեց Apollo հրթիռային տիեզերանավի գլխավոր հրամանատար: 

 

1967թ.-ի վարժանքներից մեկի ժամանակ տիեզերանավի վրա կրակ բռնկվեց, որի պատճառով Ուայթն ու տիեզերանավի ամբողջ անձնակազմը մահացան: 1969թ. ԱՄՆ կոնգրեսն Էդուարդ Ուայթին հետմահու շնորհեց Տիեզերական պատվո մեդալ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: