Հանրագիտարան

Սուրբ Ժաննա դ'Արկի օր

Ենթադրվում է, որ Ժաննա դ'Արկը ծնվել է 1412թ.-ի հունվարի 6-ին Ֆրանսիայի Դոմրեմի գյուղում՝ ունևոր գյուղացիների ընտանիքում: Նա օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և իր շրջապատին ոգևորելու ընդունակությամբ:
13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ: Աստիճանաբար Ժաննան սկսում է հավատալ իրեն երևացող տեսիլքներին, որոնք հրամայում են իրեն դառնալ զինվոր և պաշտպանել իր հայրենիքը:
 
Դիմելով թագավորական զորքերի հրամանատարին`   Ժաննան սկսում է մասնակցել մարտական գործողություններին և իր զորքի հետ միասին մի շարք հաղթանականեր է տանում թշնամու հանդեպ: 1430թ.-ի մայիսի 23-ին բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին:
 
Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ: 1431թ.-ի մայիսի 30-ին Ժաննային այրում են Ռուանի Հին շուկայի հրապարակում`   համարելով նրան վհուկ և հերետիկոս: 1920թ.-ի մայիսի 16-ին Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդ-ի հրամանով Ժաննա դ'Արկը դասվում է սրբերի շարքը: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: