Հանրագիտարան

Թագադրվեց Եղիսաբեթ II-ը

1953թ.-ի հունիսի 2-ին Մեծ Բրիտանիայում`   լոնդոնյան Վեստմինստերյան աբբայությունում, տեղի ունեցավ Եղիսաբեթ II-ի թագադրությունը: Նա դարձավ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի թագուհին: Եղիսաբեթն ավագն էր թագավոր Գեորգ 6-րդի և նրա կին Եղիսաբեթ Բոուզ Լայոնի դստրերից:

Թագադրությունից դեռևս երեք շաբաթ առաջ Եղիսաբեթն անընդհատ կրում էր թագը`   չհանելով այն նույնիսկ առավոտյան նախաճաշի ժամանակ:

 

Նա այդպես պատրաստվում էր, որպեսզի թագադրության արարողության ժամանակ իրեն ինքնավստահ զգա թագուհու կարգավիճակում:

 

Երիտասարդ կնոջ համար դա հեշտ փորձություն չէր, քանի որ թագը պատրաստված է մաքուր ոսկուց, զարդարված է 275 թանկարժեք քարով և կշռում է 3 կգ-ից ոչ պակաս:

 

Եղիսաբեթ II-ի թագադրությունն ամենադեմոկրատականն էր Բրիտանիայի պատմության մեջ: Չնայած վարչապետ Ուինսթոն Չերչիլի և բրիտանական եկեղեցու առարկություններին`   արարողությունը ցուցադրվեց հեռուստատեսությամբ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: