Հանրագիտարան

Սկսեց գործել Բիգ Բենի ժամացույցը

Բիգ Բենը զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա՝ առաջինը պայմանավորված է սըր Բենջամին Հոլլի՝ աշտարակի ճարտարապետի, երկրորդը՝ այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ։

1859թ.-ի մայիսի 31-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ սկսեց աշխատել հանրահայտ Բիգ Բեն աշտարակի ժամացույցը: Աշտարակի ներսում տեղադրվեց 13 տոննա քաշ ունեցող զանգ, որի բարձությունն ավելի քան 2 մետր է, շրջանագիծը`   գրեթե 3:

 

Աշտարակի բարձրությունը 96.3 մետր է, իսկ ժամացույցը տեղադրված է գետնից 55 մետր բարձրության վրա: Ստեղծման օրվանից մարդիկ «Բիգ Բեն» են անվանել զանգը, հետագայում այդպես անվանվել է նաև աշտարակը:

 

1858թ.-ի դեկտեմբերի 31-ին բրիտանացիներն առաջին անգամ ունկնդրեցին Բիգ Բենի ղողանջը, իսկ ահա այսօր նրանք իրենց օրը չեն պատկերացնում առանց Բիգ Բենի հնչյունների: Ժամացույցի ներքևում լատինատառ մակագրություն կա. «Աստված պահպանի մեր թագուհի Վիկտորիա I-ին»:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: