Հանրագիտարան

Թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը

1453թ.-ի մայիսի 29-ին՝ եռօրյա պաշարումից հետո, թուրքական բանակը սուլթան Մեհմեդ II-ի գլխավորությամբ գրավեց Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով քրիստոնեական Բյուզանդիայի կայսրության 1100 տարվա պատմությանը:

Բյուզանդիայի վերջին կայսր Կոնստանտին 11-րդը զոհվեց`   հերոսաբար կռվելով քաղաքի պաշտպանների շարքերում:

 

Նրա դիակը գտան զինվորների մարմինների հսկայական կույտի մեջ: Կայսերը ճանաչեցին երկարաճիտ կոշիկների փոքրիկ ոսկյա երկգլխանի արծիվներից:

 

Թուրքերի ձեռքն անցնելով`   Կոստանդնուպոլիսն անվանվեց Ստամբուլ և դարձավ թուրքական սուլթանների բնակավայրը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: