Հանրագիտարան

Հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից`   Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը:

Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ`   հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

 

Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:

 

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

 

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի`   մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:

 

1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: