Հանրագիտարան

Արտոնագրվեց թափանցիկ, կպչուն ժապավենը

1923թ. ամերիկացի Ռիչարդ Դրյուն ընդունվում է հղկաթղթի արտադրությամբ զբաղվող "Minnesota Mining and Manufacturing" ընկերության լաբորատորիա աշխատանքի: Ռիչարդ Դրյուին հանձնարարված էր հետևել ավտոարհեստանոցներում "Wetordry" հղկանյութի օգտագործմանը: Ընկերությունը փորձեր էր կատարում մոմլաթով (целофан):

Դրյուն նկատում է, որ ավտոմեքենան երկու կամ ավելի գույներով ներկելիս գունաբաժան գծերը ուղիղ չեն ստացվում և խոստանում է օգնել: 1925թ. Դրյուն ավտոարհեստանոց է բերում մեկ կողմը սոսնձով պատված մոմլաթե կպչուն ժապավեն, որը, ներկից խոնավանալով, ճմրթվում էր:

 

Վարպետը նկատում է, որ դրա պատճառը ժապավենի մասամբ սոսնձված լինելն է (սոսինձը ժապավենի երկու եզրերին էր քսված): Կատարելագործման գործընթացը տևում է 5 տարի, և միայն 1930թ. առաջին մոմլաթե կպչուն ժապավենը հաջողությամբ անցնում է փորձարկումները:

 

1927թ.-ի մայիսի 27-ին Ռիչարդ Դրյուն արտոնագրում է իր գյուտը`   թափանցիկ կպչուն ժապավենը: Աշխարհում առաջին սկոտչն անջրանցիկ էր և դիմանում էր ջերմաստիճանի մեծ տատանումների: Սկզբնական շրջանում այն օգտագործվում էր սննդի փաթեթավորման մեջ:

 

Մեծ դեպրեսիայի տարիներին, սակայն, մարդիկ բազմաթիվ այլ միջոցներ մտածեցին սկոտչի օգտագործման համար`   թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում: 1932թ. Ջորջ Բորդենը կպչուն ժապավենին կցեց կտրող դանակ, ինչն ավելի հեշտացրեց դրա օգտագործումը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: