Հանրագիտարան

Անդրեյ Սախարով

Անդրեյ Դմիտրիի Սախարով (1921թ. մայիսի 21, Մոսկվա - 1989թ. դեկտեմբերի 14, Մոսկվա), ԽՍՀՄ ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, սովետական ջրածնային ռումբի համահեղինակ: 1975 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է եղել։

1942թ.-ին ապագա գիտնականը գերազանց ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1937թ. նա ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում: Սախարովին հաջողություն է բերել ջրածնային ռումբի հայտնագործումը:

 

1953-1968թթ. նա աշխատել է միջուկային զենքի կատարելագործման վրա: Անդրեյ Սախարովը հայտնի է ոչ միայն որպես միջուկային ֆիզիկոս, այլև կոմունիստական աշխարհում ազատականացման կողմնակից:

 

Նա ելույթ է ունեցել մանիֆեստով, որով կոչ է արել միացնել ամերիկյան և սովետական ռեսուրսները, վերացնել ցենզուրան և քաղաքական դատը, որի համար գիտնականին աքսորվել են Գորկի: Յոթ տարվա կալանքից հետո1986թ.-ին նրան ազատ են արձակում:

 

1943թ. Անդրեյ Սախարովն ամուսնացել է Սիմբիրսկի բնակչուհի Կլավդի Վիխիրևայի հետ: Նրանք ունեցել են երեք երեխա`   երկու աղջիկ, մեկ տղա: 1970թ. Սախարովը ծանոթացել է Ելենա Բոների հետ, 1972թ.`   ամուսնացել: Ընդհանուր երեխաներ նրանք չեն ունեցել:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: