Հանրագիտարան

1892թ.-ի այս օրն ստեղծվեց ատամի մածուկի սրվակը

1892թ.-ի մայիսի 22-ին ատամնաբույժ Վաշինգտոն Շեֆիլդը հայտնագործեց ատամի մածուկի սրվակը: Այդ ժամանակ Շեֆիլդը չէր կարող անգամ պատկերացնել, որ իր հայտնագործությունը տարածում կգտնի ամբողջ աշխարհով: Չնայած այն փաստին, որ այժմ այդ սրվակների մեջ լցնում են ամեն ինչ՝ քսուքներ, ներկեր, նույնիսկ ուտելիք, այնուամենայնիվ, ատամի մածուկն առաջին նյութն էր, որը լցրել են այդ սրվակի մեջ:

Մինչև 19-րդ դարի վերջը մարդիկ ատամները լվանում էին ատամի համար նախատեսված հատուկ փոշիով: Այն վաճառվում էր դեղատներում՝ թղթե տոպրակներով, ինչը շատ անհարմար էր:

 

Հետագայում՝ 1873թ., Նյու-Յորքի բնակիչ, ատամնաբույժ Քոլգեյթն ստեղծեց ատամի մածուկը և սկսեց այն վաճառել ապակե տարաներով, որն էլ ավելի անհարմարավետ էր:

 

Շեֆիլդը որոշեց ստեղծել մի տարա, որի մեջ հարմար կլիներ պահել ատամի մածուկը: Նա սկսեց արտադրել ատամի մածուկներն այդ իսկ սրվակով, իսկ շատ շուտով՝ 1896թ., Քոլգեյթը նույնպես սկսեց արտադրել ատամի մածուկներ նման սրվակներով:  

 

Հենց Քոլգեյթի շնորհիվ էլ ատամի մածուկը նման տարայում մեծ հաջողություն ունեցավ Ամերիկայում և Եվրոպայում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: