Հանրագիտարան

1570թ.-ի այս օրն ստեղծվեց աշխարհի առաջին ատլասը

1570թ. ֆլամանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը կազմեց և մշակեց ժամանակակից ատլասի նախատիպը: Արդեն 1570թ.-ի մայիսի 20-ին Անտվերպենում տպագրվեց աշխարհում առաջին աշխարհագրական ատլասը, որը կազմված էր 53 մեծ ֆորմատի քարտեզներից:

Այս տպագիր ատլասը, որը կոչվում էր "Тhеаtrum orbis terrarum" (լատ.՝ երկրագնդի տեսարան), հստակ պատկերում էր այդ ժամանակների աշխարհագրության մասին  գիտելիքների վիճակը:

 

Չնայած մի շարք ակնհայտ սխալների՝ այս ատլասը 16-17-րդ դարերի ծովագնացների համար դարձավ այսպես կոչված «աշխարհագրական Աստվածաշունչ»:

 

Ավելի ուշ ատլասը մի քանի անգամ վերատպագրվեց և լրացվեց նոր փաստերով: Օրտելիուսի ատլասը կարևոր դեր խաղաց քարտեզագիտության զարգացման մեջ:

 

Այժմ կան շատ տարբեր աշխարհագրական ատլասներ: Ընդհանուր առմամբ աշխարհագրական ատլասը Երկիր մոլորակի և իր տարբեր մասերի ընդհանուր քարտեզների ամբողջությունն է:

 

Կան նաև ատլասներ արևային համակարգի այլ մոլորակների քարտեզներով: Վերջին ժամանակներս հատուկ նշանակություն են ձեռք բերել նաև էլեկտրոնային քարտեզները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: