Հանրագիտարան

1850թ.-ի այս օրն ստեղծվեցին առաջին ջինսերը

Մայիսի 20-ը համարվում է Ջինսերի պաշտոնական օր: Դրանք ունեն առավել քան 200 տարվա պատմություն: Ջինսեր ստեղծելու գաղափարը պատկանում է ամերիկացի Լևի Ստրաուսին, ով 1850թ. ստեղծեց աշխարհում առաջին ջինսը, որն արժեր 1 դոլար 46 ցենտ:

Ջինսերն սկսեցին արագորեն տարածվել ամբողջ երկրով, և շուտով Ստրաուսը Սան Ֆրանցիսկոյում հիմնեց "Levi Strauss & Co" ընկերությունը, որն զբաղվում էր առօրյա հագուստի արտադրությամբ:

 

1873թ. մայիսի 20-ին "Levi Strauss & Co"-ն ստացավ բացառիկ իրավունք արտադրելու տաբատներ, որոնց գրպանների վրա կային փոքրիկ երկաթյա կոճակներ: 1886թ. "Levi’s" ջինսերի վրա հայտնվեց հայտնի կաշվե պիտակը:

 

Հետագայում ընկերության արտադրած տաբատների գույնը մոխրագույնից վերածվեց կապույտի: 1926թ. սկսեցին արտադրվել կայծակաճարմանդով ջինսեր, իսկ 1981թ. "Levi’s" ընկերությունն առաջին անգամ սկսեց արտադրել նաև կանացի ջինսեր:

 

Այժմ ջինսերն ամբողջ աշխարհում տարածված են և համարվում են առօրյայում օգտագործվող ամենահարմարավետ հագուստը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: