Հանրագիտարան

Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

1915 թ. մարտին Զմյուռնիա (ներկայումս Իզմիր) քաղաքի մերձակայքում երիտթուքերի կողմից իրականացվել է հույների ջարդ, ովքեր դրանից առաջ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն ազգաբնակչության էթնիկ զտումեր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացվել են 1919-1922 թթ. հույ-թուրքական պատերազմի ընթացքում:

XX դարի սկզբին հույները ճնշող մեծամասնություն էին Փոքր Ասիայի հյուսիսային և արևմտյան շրջանների և Կապադովկիայի ազգաբնակչության կազմում: Թուրքական կառավարությունը լրջորեն մտահոգված էր Անատոլիայի և Պոնտոսի`   Թուրքիայի իշխանությունից դուրս գալու հարցով: Բացի այդ, հույների մեջ քիչ չէին լավ կրթությամբ, հասարակական բարձր պաշտոններ զբաղեցնող և թուրքական տնտեսության վրա էական նշանակություն ունեցող մարդիկ: Ուստի Թուրքիայի կողմից հույների ոչնչացման ծրագիրը վաղուց էր նախապատրաստվում և կայնքի կոչվեց 1908 թ., երբ իշխանության եկան երիտթուքերը, ովքեր առաջնորդվում էին «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսով: 1911 թ. սեպտեմբերին երիտթուրքական կոնֆերանսի ժամանակ բացահայտ կերպով քննարկվել է Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման հարցը, որոնց թվում, նախ և առաջ, հայերն ու հույներն էին:

1923 թ. Լոզանի խաղաղության պայմանագրի համաձայն Հունաստանն ու Թուրքիան փոխանակում կատարեցին`   Փոքր Ասիայում և Արևելյան Թրակիայում բնակվող 1.2 մլն հույներ վերաբնակեցվեցին Հունաստանում, իսկ այնտեղի 375 000 թուրքերը`   Թուրքիայում: Թուրքերի կողմից իրականացված հույների ցեղասպանության զոհերի թիվը, ըստ տարբեր գանահատականների, տատանվում է 600 000- 1 միլիոնի սահմաններում:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և ամերիկյան Նյու Յորք նահանգի կողմից : Մայիսի 19-ը Հունաստանի և հունական սփյուռքի համար համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: