Հանրագիտարան

Կենսագիրների օր

Մայիսի 16-ը հենց այն օրն է, երբ պետք է կարդալ նախընտրած գրողի, դերասանի կամ հայտնի գործչի ինքնակենսագրությունը և կյանքի անցած ուղին:

Մայիսի 16-ը նշվում է որպես Կենսագիրնեիր օր (Biographers Day): Հենց այս օրն է Սամուել Ջոնսոնն առաջին անգամ հանդիպել իր կենսագիր Ձեյմս Բոսուելուին:

 

Նրանք հանդիպել են 1763 թվականին Լոնդոնի գրախանութներից մեկում: Հանդիպման արդյունքը 1791 թվականին լույս տեսած երկհատոր գիրքն էր՝ «Սամուել Ջոնսոնի կյանքը» խորագրով:

 

Սեմյուել Ջոնսոն (անգլերեն`   Samuel Johnson, 1709թ. սեպտեմբերի 19 - 1784թ. դեկտեմբերի 13) եղել է անգլիացի արձակագիր, բառարանագիր, գրական քննադատ:

 

Ժամանակին այնքան մեծ համբավ է ունեցել, որ նրա անունով են կոչել մի ամբողջ «դարաշրջան»: Նա հրաժարվել է կլասիցիզմի գեղագիտական սկզբունքներից`   հաստատելով լուսավորական ռեալիզմի հիմքերը:

 

Գրել է «Ռասսելաս հաբեշական իշխանը» (1759թ.) վեպը, «Իրինա» ողբերգությունը (1749թ.), «Մարդկային ցանկությունների ունայնությունը» (1749թ.) սատիրան, «Անգլիայի առավել նշանավոր պոետների կենսագրականները» (1779-1781թթ.) և այլն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: