Հանրագիտարան

Էլեն Չերչը դարձավ աշխարհի առաջին ավիաուղեկցորդուհին

Մասնագիտությամբ բուժքույր ամերիկուհի Էլեն Չերչը 1930 թվականի մայիսի 15-ին դարձել է աշխարհի առաջին ավիաուղեկցորդուհին: Հետաքրքրվելով ավիացիայով`   Էլենն անցել է վերապատրաստման դասընթացներ:

Երբ դիմել է "Boeing Air Transport" ավիաընկերության մենեջերներից մեկին օդաչու դառնալու առաջարկով, նրան առաջարկել են ավիաուղեկցորդուհու աշխատանքը: Ավիաընկերության ղեկավարությունը շուտով առաջարկել է Էլեն Չերչին բուժքույրերից բաղկացած փոքր խումբ հավաքել: 

 

Խումբը պետք է ներառեր մինչև 25 տարեկան, 52 կիլոգրամից ոչ ավել կանայք և աղջիկներ, որոնք պատրաստ կլինեին աշխատել որպես ավիաուղեկցորդուհի այդ ժամանակների համար բավականին բարձր աշխատավարձով՝ ամսական 125 դոլար:

 

Մի քանի ամիս վերապատրաստվելուց հետո խումբը պատրաստ էր թռիչքներին: 3 տարի հետո ԱՄՆ-ի բոլոր ավիաընկերություններն սկսեցին ակտիվորեն ընդունել ավիաուղեկցորդուհիների խմբեր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: