Հանրագիտարան

Ռուսաստանի սևծովյան նավատորմի օր

Յուրաքանչյուր տարվա մայիսի 13-ին ՌԴ-ում նշվում է Սևծովյան նավատորմի օրը: Տոնը հաստատվել է 1996 թվականին:

1783 թվականի ապրիլի 8-ին Եկատերինա II թագուհին համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի և Ղրիմի մասին: Ավելի ուշ Եկատերինա II-ը հրաման է ստորագրել սևծովյան նավատորմի կառուցման մասին:

 

Այդ նավատորմի նավաստիները պաշտպանել են հայրենիքի սահմանները ռուս-թուրքական (1787-1791թթ.), Ղրիմի (1853-1856թթ.), Առաջին համաշխարհային, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

 

Որպես ՌԴ ռազմածովային նավատորմի կարևորագույն մաս՝ Սևծովյան նավատորմը պարտավոր է պահպանել խաղաղությունը Ռուսաստանի հարավային հատվածում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: