Հանրագիտարան

Ալաբամա

Ալաբամա , գետ ԱՄՆ-ի հարավ-արևելքում։

Կազմավորվում է Ապալաչների հարավային ճյուղավորումներից հոսող Քուսա և Թալապուսա գետերի միախառնումից, հոսում է Մերձմեքսիկական դաշտավայրով և, միախառնվելով Թոմբիգբի գետին, Մոբիլ գետ անունով թափվում Մեքսիկական ծոցը`   առաջացնելով դելտա։ Երկարությունը 640 կմ (Քուսա գետի ակունքից 1064 կմ). նավարկելի է Մոնտգոմերի քաղաքից սկսած։ Գետաբերանում է Մոբիլ ծովային նավահանգիստը։

Անվանումը (անգլերեն`   Alabama) կապվում է ֆրանսիացի առաջին վերաբնակիչների յուրացրած մի բառի հետ, որը բացատրվում է երկու կերպ. բացատրություններից մեկի համաձայն նշանակում է «ճեղքեցի-անցա թավուտի միջով» (կարող էր վերաբերել այն ցեղին, որը գետինը մաքրել էր հողագործության համար), մեկ այլ բացատրությամբ`   «մենք մնում ենք այստեղ»։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: