Հանրագիտարան

Վեդի

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Արարատ
Տվյալ կարգավիճակում`   1995-ից-ից
Մակերես `  3,5 կմ²
Խոսվող լեզուներ`   հայերեն
Բնակչություն`   13 242 մարդ (2009)
Խտություն 3,714 մարդ/կմ²
Ազգային կազմ`   հայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   վեդեցի
Հեռախոսային կոդ +374 (234)
Փոստային ինդեքս 0601

Վեդին նախկինում ունեցել է Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի անվանումները: Վեդի է վերանվանվել 1946 թ-ին: Քաղաքի անվանումը ենթադրաբար մտածում են, որ սերում է պարսկերենից և նշանակում  է <կիրճ>: Մինչև 1995 թ-ի նոր վարչատարածքային ռեֆորմը Վեդին եղել է քաղաքատիպ ավան և Արարատի վարչական շրջանի կենտրոնը:

Քաղաքը տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի աջափնյա սարավանդում: Ծովի մակարդակից տեղադրված է մոտ 850մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -50-ից -60: Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է -32աստիճան : Ամառը տևական է`   մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26աստիճան , իսկ առավելագույնը`   42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 
 
Քաղաքի միջով հոսում է Վեդի գետը, բացի այդ կան նաև ստորգետնյա, հանքային ջրերի պաշարներ:
Բնակչության նախնիների մի մասը 1915-1920թթ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանի, Շատախի, Մուշի գավառներից, իսկ նոր ժամանակներում`   Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 13100 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք`   52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները`   60%, հետաշխատունակները`   11%: 
 
Հատկապես նկատելի է տրավերտինի քարերի մշակման արտադրամասը իր սալիկների արտադրությամբ: Նրա արտադրանքն իրացվում է ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս: Գործում է նաև պլաստմասե խողովակների ՙՎեդի – պլաստ՚ ՍՊԸ արտադրությունը: Գործում են պանրի և հացի գործարաններ:
Վեդին ունի զարգացած գյուղատնտեսություն, որն ունի մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն, այսինքն մատկարարում է գյուղատնտեսական թարմ մթերքներով նաև մայրաքաղաքին: Շոգ կլիմայի շնորհիվ գյուղատնտեսական հողահանդակները պարտադիր ոռոգման կարիք ունեն: Ունի ոռոգման խիտ ցանց և օգտագործվում է Ազատ գետի, Արտաշատի ջրանցքի և ստորգետնյա`   արտեզյան ավազանի ջրերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են համայնքի վարչական մակերեսի մոտ 75%`   1740հա: Մասնագիտացման ուղղությունը խաղողագործությունն է և պտղաբուծությունը: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր`   զբաղեցնելով մոտ 540հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 167 և 160 հեկտար: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Ունի արոտավայրեր`   150հա և խոտհարքեր`   11հա: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման և խմելու ջրի հիմնախնդիրը, ճանապարհների վերանորոգումը, փողոցների լուսավորվածությունը, աշխատանքային ռեսուրսների գործազրկությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: