Հանրագիտարան

Տաշիր

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Լոռի
Հիմնադրված է`   1834
Տվյալ կարգավիճակում`   1983-ից
Բարձր. ծովի մակ-ից`   1500 մ
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   8 700 մարդ (2008)
Ազգային կազմ`   Հայեր, մալականներ
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի Ռուս Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականուն`   տաշրեցի
Հեռախոսային կոդ`   +374 ((254))
Փոստային ինդեքսներ`   2101-2103

Պատմություն

Քաղաքային համայնք Տաշիրի տարածաշրջանում, նախկին Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքի հեռավորությունը մայրաքաղաքից 163կմ է, իսկ մարզկենտրոնից`   52 կմ: Քաղաքի միջով հոսում է Դեբետ գետի վտակը հանդիսացող Տաշիր գետը: Հիմնադրվել է 1844 թ-ին Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և կոչվել այդ ժամանակվա Կովկասի փոխարքայի անունով Վորոնցովկա: 1935 թ-ին այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո: 1961 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ-ից դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Տաշիր է վերանվանվել 1991 թ-ին: 
 
Տաշիրով է անցնում Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան սահման միջպետական մայրուղին, որն ունի ռազմավարական մեծ նշանակություն: Հարթավայրում`   ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Բարենպաստ բնակլիմայական պայմանների ու ալպիական մարգագետինների առկայությունը հիմք են ստեղծում, որպեսզի զարգանան անասնապահությունն ու կաթի վերամշակումը: Օդի հունվարյան միջին ջերմաստիճանը -4.90 , հուլիսինը`   18-200: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են և ալպյան մարգագետինները: Շրջակայում կան ճահճուտներ: 
 
Տաշիրը 1886թ-ին ունեցել է 2284, 1897ին`   3076, 1926թ-ին`   4042, 1939 թ-ին`   4245, 1959թ-ին`   4766 բնակիչ`   մեծ մասամբ ռուսներ: Մինչեւ 1988-1989թթ քաղաքում բնակվել են նաև ադրբեջանցիներ, որոնք հայ-ադրբեջնական հակամարտության տարիներին տեղափոխվել են Ադրբեջանի հանրապետություն: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք`   57%: Տարիքային խմբերը բաշխված են հետեւյալ կերպ. մինչաշխատունակներ`   25%, աշխատունակները 60%, հետաշխատունակները 15%: 
 
Տնտեսություն
 
Քաղաքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի սննդի արդյունաբերությունը: Այստեղ կառուցված է շվեյցարական պանրի գործարանը, որն արտադրում է Լոռի, Չանախ տեսակի պանիրներ: Ունի հացի գործարան, կաթի և կաթնամթերքի արտադրություն: Կան թեթև արդյունաբերության արտադրամասեր: Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Հողային ֆոնդի 32% կազմում քաղաքացիների սեփականությունը, որոնց 71% վարելահողերն են, 29% խոտհարքերը: Պետական նշանակության հողերի շուրջ կեսը արոտավայրերն են`   զբաղեցնելով 1660 հա: Դրանք օգտագործվում են նաև որպես վարելահողեր և խոտհարքեր`   կազմելով համապատասխանաբար 951 և 581 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ`   կաթնամսատու ուղղությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: