Հանրագիտարան

Դիլիջան

Երկիր`   Հայաստան
Հանրապետություն`   Հայաստան
Մարզ`   Տավուշ
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյան
Առաջին հիշատակում`   1670-ականներին`   Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում
Խոսվող լեզուներ`   հայերեն
Բնակչություն`   18.000 մարդ (2011)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   դիլիջանցի
Հեռախոսային կոդ`   +374 (268)
Փոստային ինդեքս`   3901-3906
Փոստային ինդեքսներ 3901-3906

Դիլիջանը քաղաք է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Հեռավորությունը Երևանից`   99 կմ:

 

Պատմաաշխարհագրական ակնարկ
Որպես առողջարան, քաղաքին 1958թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ: 1996 թ-ից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ: Բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի նախնական է, մոտավորապես 18000 մարդ:
Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն: Աղբյուրներից երկուսը շշալցվում են: «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին: Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով: Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ: Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921թ.:
Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և ԲՈՒՀ-երի 2 մասնաճյուղեր: քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ:
Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ:
Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: