Հանրագիտարան

Ստորագրվեց կապիտուլացիայի ակտը

1945 թվականին ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ավելի մանրամասն մշակվեց Բեռլինի վրա հարձակման առաջին փուլը: Վարելով առաջին խոշոր գործողությունը խորհրդային սահմաններից դուրս՝ պարտիզանների գործողությունները դժվարացան: Անզիջում մարտերի ընթացքում խորհրդային զորքերը տիրացան Արևելյան Պրուսիային՝ ոչնչացնելով թշնամու պաշտպանական խմբավորումները: Արդյունքում Գերմանիայի նավատորմը զրկվեց կարևորագույն ռազմածովային կետերից:

Փետրվարի 18-ին ծանր վերքից մահացավ Չեռնյախովսկին, ով համարվում էր Հայրենական պատերազմի երիտասարդ և շնորհալի հրամանատարներից մեկը: Այս գործողությունների ընթացքում խորհրդային զորքերի մարդկային կորուստները կազմեց 585 000 մարդ, որից 126 000 մարդ անհետ կորավ:

 

Ապրիլի 16-ի գիշերը՝ ժամը 3-ին, սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեց 143 զենիթային լուսարձակ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով:

 

Թշնամու դիմադրությունը գնալով ավելի էր ուժեղանում: Երեկոյան Ժուկովը հասկացավ, որ հակառակորդի ամրությունները ճեղքելը հնարավոր չէ, և փոխեց ռազմավարությունը: Արդեն ապրիլի 30-ի ժամը 14 անց 25 րոպե ռայխստագի վրա ծածանվեց Հաղթանակի դրոշը:

 

Մայիսի 2-ին՝ ժամը 15-ին, գերմանական բանակի մնացորդները, որոնց թիվը կազմում էր 134 000 մարդ, հանձվեցին գերի: Մինչև Բեռլինի գրավումը, ռայխսկանցլերական բունկերում ինքնասպան եղավ Հիտլերը: Արդյունքում մայիսի 7-ին Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը:

 

Ստալինի առաջարկով դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն: Եվ միայն 1945 թվականի մայիսի 9-ին՝ 0 ժամ 43 րոպեին, մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: