Հանրագիտարան

Այրում

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Տավուշ
Կլիմայի տեսակ`   մերձարևադարձային
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   2381 մարդ (2008)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   այրումցի
Փոստային ինդեքս`   4102

Այրումը գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Հատկանշական է. 1962 թվականին Այրումի երկաթուղու կայարանից 3 կմ հվ-արմ. ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվել են բրոնզե 49 հատ`   մարդկանց, բորենու, եզան, ձիու արձանիկներ, որոնք վերաբերում են Ք. ա. X-VIII դարերին: Արձանիկները ձուլված են մեծ վարպետությամբ, մարդիկ և կենդանիները շարժման մեջ են և արտահայտում են այդ շրջանի կենցաղը և բարքերը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: