Հանրագիտարան

Ախթալա

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Լոռու
Հիմնադրված է`   1939
Մակերես`   4.3 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից`   634 մ
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   2400 մարդ (2008)
Ազգային կազմ`   hայեր, hույներ
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   ախթալեցի
Փոստային ինդեքսներ`   1709-1711

 

Ախթալան քաղաք է Հայաստանի Լոռու մարզում, Լալվարի ստորոտում, Դեբեդի ձախ ափին: Հեռավորությունը մարզկենտրոնից`   62 կմ հս-արլ., բարձրությունը ծովի մակերևույթից`   740 մ: 1897թ. ուներ 69, 1926-ին`   140, 1939-ին`   398, 1970-ին`   4430, 2001-ին`   2435, 2004-ին`   2400 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ:
 
Պատմություն
Միջնադարում քաղաքը հայտնի է եղել Պղնձահանք անունով: Կիրակոս Գանձակեցին իր "Հայոց Պատմությունում" հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ. և նրա դին ամփոփվեց Պղնձանահքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել "վրացական" (այսինքը ուղղափառ) եկեղեցի: Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է: Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում):
Միջնադարում (10րդ դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը: Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես սբ. Երրորդություն (սբ. Աստվածածին) վանքը (13դ.), Առաքելոց (սբ. Գևորգ) և “Այանես” եկեղեցիները, “Խաչվանք”, “Նահատակի վանք” մատուռները և սբ. Հովհաննես մատուռ-խաչքարը:
1770 թ. Ալավերդի ժամանած 800 պոնտացի հույների ընտանիքների մի մասը բնակություն է հաստատել Ախթալայում, որտեղ նրանք զբաղվում էին պղնձագործությամբ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: