Հանրագիտարան

Աբովյան

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Կոտայքի
Մակերես`   6 կմ²
Խոսվող լեզուներ`   հայերեն
Բնակչություն`   60 000 մարդ (2010)
Ազգային կազմ`   հայեր
Կրոնական կազմ`   հայ առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   աբովյանցի
Հեռախոսային կոդ`   +374 (222)
Փոստային ինդեքսներ`   2201—2208

 

Աբովյան քաղաքը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։
Քաղաքը գտնվում է ծովի մակե-րևույթից 1360 մ բարձրության վրա: Գտնվում է Երևանից 10 կմ հյուսիս-արևելք, իսկ Հրազդան մարզկենտրոնից 36 կմ դեպի հարավ-արևելք:
 
Ըստ 2009 թ. մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 46000`   նվազելով 59000-ից (1989 թ. մարդահամար): Բնակչության մի մասը հայրենադարձվել է Իրանից 1960-70-ական թթ: Արդյունաբերական կենտրոն է: Բնակչությունը զբաղվում է նաև բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ և անասնաբուծությամբ: Զբաղեցնում է 7 կմ2 տարածք:
Համարվում է Երևան քաղաքի արբանյակը: Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, ինչպես նաև երկաթգիծը։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»:
Ունի երկաթուղային կայարան`   Երևան-Սևան ուղղությամբ։
 
Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ հայտնաբեր-վել են Արգիշտի I-ինի (մ.թ.ա. 8-րդ դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ: Քաղաքի եզրում են գտնվում “Էլառ-Դարանի” ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և սուրբ. Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար): ԱԲՈՎՅԱՆ- Մինչև 1961-ը կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963-ից։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: